211652_close_icon
views-count8340 դիտում article-date 15:48 04-11-2015

Ոստիկանությունը որոնում է Բելգիայի համալսարանական նվագախմբի՝ Երևան քաղաքում կայանալիք համերգի կազմակերպչական հարցերով պատասխանատուից խոշոր չափի գումար խաբեությամբ յուրացրած 2 քաղաքացու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը որոնում է 2 տղամարդու, ովքեր կասկածվում են խարդախություն կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 20-ամյա Կարեն Ռայմաքերսը և հայտնել, որ ինքը, հանդիսանալով Բելգիայի համալսարանական նվագախմբի՝ Երևան քաղաքում կայանալիք համերգի կազմակերպչական հարցերով պատասխանատու, այս տարվա մայիսին Facebook ցանցի միջոցով ծանոթացել է «Գրանդ Հոսթել Երևան» հյուրատան գլխավոր մենեջեր ներկայացած Արամ Հայրիյանի հետ: Ծանոթանալուց հետո Ա. Հայրիյանի պահանջով այս տարվա սեպտեմբերին նվագախմբի հաշվեհամարից հիշյալ հյուրատանը նվագախմբի 50 անդամներին նոյեմբեր ամսին որպես բնակվելու վարձավճար՝ վճարել է 3473 եվրո: Արդեն հոկտեմբերին նշված հյուրատան սեփականատեր ներկայացած ոմն Միքայելից տեղեկացել է, որ Ա. Հայրիյանը երկար ժամանակ է՝ հյուրատանը չի աշխատում ու նա իր փոխանցած գումարը հափշտակել և թռել է Հայաստանից, իսկ եթե նվագախմբի կազմակերպիչը ցականում է, որ նրանք բնակվեն հյուրատանը, պետք է լրացուցիչ նույն չափի գումար փոխանցի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արամ Հայրիյանը հաշվառված է Հրազդան քաղաքի ՀՄ հանրակացարան 199 շենքի 3-րդ բնակարանում, իսկ տնօրեն ներկայացած Միքայելը հանդիսանում է 18-ամյա Մայքլ Հովհաննիսյանը, ով հաշվառված է Երևան քաղաքի Վանի 1915 հերոսամարտի փողոցի տուն 31 հասցեում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Ա. Հայրիյանին և Մ. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր