1558 դիտում
10:26 11-07-2019
Էլիավ Բելոցերկովսկին ճանաչողական այց է կատարել ՀՀ առողջապահության նախարարություն
Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով:
Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր:
Նախարարը շեշտել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը նշված ուղղություններով և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
16:39 09-07-2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին
1943 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
2351 դիտում
20:01 05-12-2014
Դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական այց է կատարել Ջավախք