Hamann-ը ներկայացրել է BMW M4 կուպեն. առաջին լուսանկարները
Գերմանիայի Էսսեն քաղաքում այս օրերին ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակներում BMW մակնիշի բազմաթիվ նոր մոդելներ են ցուցադրվել, որոնց թվում մեծ ուշադրություն է գրավել Hamann Motorsport-ի կողմից լիցքավորած շքեղ BMW M4 կուպեն:
Կուպեի 3,0 լ ծավալով V6 թվին տուրբո շարժիչը հզորացվել է մինչև 517 ձիաուժ հզորություն: Ավտոմեքենան թարմացումների արդյունքում նոր՝ ավելի ցածր կախոց է ձեռեք բերել, նոր բամպերներ, սփոյլեր, Evo անվադողեր, կարբոն-կերամիկական արգելակներ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: