1664 դիտում
09:35 06-12-2014
ԵՏՄ-ն և ավելորդ դրամատիզացումը Հայաստանում. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագարականում կարդում ենք.
«Ինձ ամենևին դուր չի գալիս Եվրասիական տնտեսական միությունը, ես չեմ տեսնում այդ կառույցի հեռանկարները, չեմ տեսնում նաև, թե մենք ինչ պիտի այնտեղ անենք: Ինչպես մարդը պետք է ձգտի շփվել իրենից ավելի խելացի, ավելի զարգացած մարդկանց հետ, այնպես էլ պետությունը պիտի ձգտի տնտեսական դաշինք կազմել այն երկրների հետ, որոնք իր համեմատ գտնվում են տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա, որտեղ գործում են օրենքները, որտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, ավելի զարգացած են քաղաքացիական ինստիտուտներն և ազատությունները, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակության առաջ:
Բայց դեկտեմբերի 4-ի խորհրդարանի քվեարկությունից հետո այնպիսի հուսահատ մեկնաբանություններ եմ կարդացել՝ կարծես իսկապես մեր պետության վերջն եկել է։ Ինքնիշխանությունը կորցնելու, «անկախությունը տանուլ տալու մասին պնդումները չափազանցված են: Դեկտեմբերի 4-ին մենք ավելի արմատական քայլ չենք արել, քան կատարել էինք առաջ՝ տրամադրելով մեր գույքը պարտքի դիմաց, ռուսներին տալով բաշխիչ ցանցերը, կապի մեծ մասը, գազի խողովակները և էլի շատ-շատ բաներ: Այդ ամենն, իհարկե, սխալ էր, բայց դա աշխարհի վերջը չէ, կործանում չէ: Իրավիճակի ավելորդ դրամատիզացումը Հայաստանում, կարծես թե, վիրուսի նման մի բան է դարձել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2125 դիտում
09:24 24-03-2015
Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր, և չարժէ ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ. Առավոտ. խմբագրական
1258 դիտում
16:59 30-01-2015
ԵՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը
Այս բաժնից
715 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
949 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2266 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ