211652_close_icon
views-count1443 դիտում article-date 11:23 07-12-2014

Վաճառվել են Մերլին Մոնրոյի սիրային նամակները

Բեվերլի Հիլլզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել են բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոյի կողմից Մերլին Մոնրոյին ուղղված սիրային նամակները: Դրանց գինը կազմել է 78 հազար 125 դոլար, հայտնում է Associated Press-ը: Գնորդի անունը չի հրապարակվում: Նամակները, որոնք դերասանուհուն էին ուղղվել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Ջոյի հետ բաժանվելու մտադրության մասին, տեւական ժամանակ կորած են համարվել: Հայտնի է, որ բեյսբոլիստը չի ցանկացաել բաժանվել Մոնրոյից եւ նամակներում խնդրել է երկրորդ հնարավորությունը տալ: Աճուրդում վաճառվել է նաեւ դերասանուհու նամակը՝ ուղղված իր երրորդ ամուսնուն՝ դրամատուրգ Արթուր Միլլերին: Այն գնել են 43 հազար 750 դոլարով:

Նմանատիպ նյութեր