211652_close_icon
views-count1254 դիտում article-date 19:48 08-12-2014

Հռոմում հնագույն ջրամբար է հայտնաբերվել

Հռոմում` մետրոյի հարեւանությամբ իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերվել է հին ջրամբար, որը կարող է պարունակել 4 միլիոն լիտր ջուր: Չորս հեկտար տարածք զբաղեցնող ջրամբարը հռոմեական մեծ ագարակի է պատկանել: Հայտնաբերվածն ամբողջությամբ բացել եւ ուսումնասիրել հնարավոր չէ, քանի որ պեղումներն իրականացվում են 20 մետր խորության վրա: Ագարակը թվագրվում է մ.թ.ա. երրորդ դարով, իսկ ջրամբարը` մ.թ.ա. առաջին դարով: Հնագետները գտել են երկաթե իրեր, կաշվե կտորներ եւ սայլերի մասեր:

Նմանատիպ նյութեր