211652_close_icon
views-count1416 դիտում article-date 22:12 08-12-2014

Լոնդոնի թանգարանը Ստեգոզավրի կմախք է ցուցադրել. տեսանյութ

Լոնդոնի Պատմության թանգարանն այցելուներին ներկայացրել է «Ստեգոզավր» տեսակի դինոզավրի գրեթե ամբողջությամբ պահպանված կմաքխներից մեկը: Նմուշը միակն է, որի ոսկորների 80 տոկոսը պահպանված է: 5,5 մետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ կմախքը 150 միլիոն տարեկան է: Ստեգոզավրի մնացորդները գտել էին 11 տարի առաջ` ԱՄՆ նահանգներից մեկում: Ստեգոզավրերն ապրել են 130-160 միլիոն տարի առաջ` բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Սնվել են բուսականությամբ: Այս տեսակի դինոզավրերի պոչին ելուստներ կան, որոնք, գիտնականների խոսքով, պաշտպանական նշանակություն ունեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր