211652_close_icon
views-count1675 դիտում article-date 13:27 08-12-2014

Թուրքիայում բոլորը վախեցած են. Օրհան Փամուք

Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող, հրապարակախոս Օրհան Փամուկը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը ստեղծած իշխանություններին, հաղորդում է France 24-ը: «Ամենասարսափելին այն է, որ կա վախ: Ես տեսնում եմ, որ բոլորը վախվորած են, դա նորմալ չէ.. Խոսքի ազատությունը հայտնվել է ամենացածր մակարդակի վրա»,-ընդգծել է Փամուքը: Նա մեղադրել է Թուրքիայի ղեկավար մարմիններին լրատվամիջոցների վրա մեծ ճնշում գործադրելու մեջ և հատուկ մտահոգություն հայտնել՝ կապված ընդդիմադիր լրագրողներին հետապնդելու փաստերի հետ: «Իմ ընկերներից շատերն ասում են, որ այս կամ այն լրագրողը կորցրել է աշխատանքը: Ներկա պահին նույնիսկ այն լրագրողները, ովքեր մոտ են կանգնած կառավարությանը, նույնպես հետապնդումներ են ենթարկվում»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր