211652_close_icon
views-count1128 դիտում article-date 13:44 08-12-2014

Իրաքը հույս ունի մինչև 2016 թ-ը «արմատախիլ անել» «Իսլամական պետությանը»

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հույս է հայտնել, որ մինչև 2016 թվականը Իրաքի բանակը և միջազգային ուժերը համատեղ ջանքերով կկարողանան արմատախիլ անել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հաղորդել է թուրքական Haber-7 հեռուստաալիքը: Նշենք, որ խմբավորումը ստեղծվել է 2003 թվականին՝ Իրաքում: 2004-2006 թվականներին այն գլխավորել է Աբու Մուսաբ ալ-Զարգավին: Խմբավորման կազմի մեջ էին ընդգրկված 11 իսլամիստական ծայրահեղական խմբավորումներ, որոնք սերտ կապերի մեջ էին «Ալ-Քաիդա»-ի հետ:

Նմանատիպ նյութեր