211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:56 08-12-2014

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման. Tert.am

[url=http://www.tert.am/am/news/2014/12/08/vazgen-khachikian/1529048]Tert.am[/url]-ը գրում է, որ պետական միջոցները յուրացնելու, հափշտակության և խարդախության, ուրիշի գույքի բռնագանձման մեջ մեղադրվող սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր հրապարակվեց դատավճիռը. «Կենտրոն և Նորք-Մարաշ» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտեց 12 տարի ազատազրկման: Այս գործով կին օպերատոր Հրանուշ Դանիելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, 1 տարի պայմանական չի կիրառվի պատիժը, ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը՝ 4 տարվա` 1 տարի փորձաշրջան, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը՝ 5,6 տարվա, Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը՝ 4 տարվա ազատազրկման, որը չի կիրառվի՝ 1 տարի փորձաշրջան: Արաբկիրի տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 4, Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը՝ 6 տարվա ազատազրկման` 1 տարի չի կիրառվի: Մանրամասները` [url=http://www.tert.am/am/news/2014/12/08/vazgen-khachikian/1529048]սկզբնաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր