Ֆիլիպիններում ավտոբուս է պայթել. կան զոհեր
Ֆիլիպինների Մարամագ քաղաքում միջքաղաքային ավտոբուս է պայթել, ինչի հետեւանքով իննը մարդ մահացել է, իսկ 17-ը՝ վիրավորվել:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում ռումբ է պայթել:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը կազմակերպել են իսլամիստական խմբավորումների զինյալները: