211652_close_icon
views-count8542 դիտում article-date 23:36 09-12-2014

Պուտինին զայրացրել է բենզինի գինը

Ռուսաստանում բենզինի գնի բարձրացումը վրդովել է ոչ միայն ավտոսիրողներին: Կառավարության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ զայրացած է այդ փաստից. երկրում բենզինը թանկանում է, մինչդեռ համաշխարհային շուկայում՝ էժանանում: «Դեկտեմբերի մեկի դրությամբ բենզինը թանկացել է 10% տոկոսով, այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում վառելիքն էժանացել է 35% տոկոսով: Ռուսաստանում բենզինի թանկացման օբյեկտիվ պատճառներ կան, բայց, այնուամենայնիվ, պարզեք, թե ինչու է վառելիքը թանկացել»,-դիմելով պաշտոնյաներին՝ ասել է Պուտինը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ռուբլու կուրսը փոխվել է՝ կապված էներգոապրանքների միջազգային գների փոփոխությունների հետ: Միաժամանակ, տեղական ընկերություններն իրենց հերթին նվազեցրել են արտադրական ծավալները:

Նմանատիպ նյութեր