Թոշակները ե՞րբ կստանան. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է , որ Կառավարության որոշմամբ՝ եկող 2015-ի հունվարի առաջին աշխատանքային օրն ամսի 12-ն է: Թոշակները, ինչպես հայտնի է, վճարվում են ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից: Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին: Ի՞նչ է սպասվում թոշակառուներին:
Բանակցություններ ընթանում գործընկեր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, որպեսզի հունվարի կենսաթոշակները վճարվեն 2015 թվականի հունվարի 5-ին: Առձեռն, «Հայփոստից» թոշակ ստացողների խնդիրը, միևնուն է, մնում է օդում կախված: Միգուցե քննարկվի հունվարի թոշակը դեկտեմբերի վերջին վճարելու տարբերակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։