211652_close_icon
views-count1119 դիտում article-date 18:10 10-12-2014

Վիդիչը ձմռանը կարող է հեռանալ «Ինտեր»-ից

Սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը առաջիկա ձմռանը կարող է հեռանալ Միլանի «Ինտեր»-ից: Այս մասին հայտնում է La Gazzetta della Sport պարբերականը: Իտալական թիմի ղեկավարութունը դժգոհ է 33-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղամակարդակից ևաշխատավարձի չափից, որը ազդում է թիմի բյուջեի վրա: Սերբ պաշտպանի տարեկան աշխատավարձը կազմում է 2,3 մլն եվրո: Հենց այդ պատճառներով միլանցիները դիտարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու տարբերակը: Ընթացիկ մրցաշրջանում Վիդիչը 13 խաղ է անցկացրել Իտալիայի առաջնությունում և Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Նմանատիպ նյութեր