211652_close_icon
views-count1208 դիտում article-date 08:16 11-12-2014

ՀԺԱՄ կուսակցությանը դատի են տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, պարզվում է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին 240 հազար դրամ է պարտք և այնքան ժամանակ չի վճարել, որ գործը հասել է դատարան: Հայտնի է դարձել, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել նշված 240 հազար դրամ գումարը: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավազանն էր, որն ընդդիմադիր հայացքներից հրաժարվելուց հետո տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2001-ից ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նրան ՀԺԱՄ-ում փոխարինեց այսօրվա ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր