211652_close_icon
views-count5817 դիտում article-date 10:06 19-10-2017

«Հայփոստը» դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայփոստ»-ը ՀՎԿ-ից պահանջում է 840 հազար 300 դրամ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել գործը, այլև պարտավորեցրել է Ա. Բաղդասարյանի կուսակցությանը վճարել «Հայփոստ»-ին ունեցած պարտքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր