211652_close_icon

Գորբաչովն առաջարկել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողով անցկացնել

views-count1673 դիտում article-date 16:31 11-12-2014
Խորհրդային միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովն առաջարկել է ԱՄՆ-ռուսաստան գագաթաժողով անցկացնել, հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա կարծիքով՝ գագաթաժողովի նպատակը պետք է լինի Ուկրաինայի իրավիճակի պատճառով Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերություններում խորը ճգնաժամից խուսափելը: «Առաջարկում եմ Ռուսաստանի և Միացյալ նահանգների ղեկավարներին առանց որևիցե նախապայմանների մտածել գագաթաժողով անցկացնելու մասին: Պետք չէ վախենալ «դեմքը կորցնելուց»: Հարկավոր է միայն մտածել ապագայի մասին»,-վստահ է Գորբաչովը:

Նմանատիպ նյութեր