211652_close_icon
views-count4167 դիտում article-date 14:44 11-12-2014

Իսպանիայում կփակվի Google News ծառայությունը

Google ընկերությունը փակում է Իսպանիայում իր Google News ծառայությունը՝ երկրում ընդունված օրենքի պատճառով: Ըստ այդ օրենքի ՝ Google-ը պարտավոր է վճարել այն իսպանական լրատվամիջոցներին, ում նորությունները հրապարակվում են Google News-ում: Այս մասին հայտնել է Google News-ի տնօրեն Ռիչարդ Գինգրասը հավելելով, որ այսպես թե այնպես, ծառայությունը ոչ մի հասույթ չի ստանում, կայքը ոչ մի գովազդ չունի, և որ իսպանական իշխանությունների նոր մոտեցումն անընդունելի է: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ-ի հունվարից:

Նմանատիպ նյութեր