211652_close_icon
views-count14364 դիտում article-date 18:37 11-12-2014

Գեղարքունիքի մարզում 37-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա համագյուղացուն. վերջինս տեղում մահացել է, իսկ Opel-ը՝ գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Արկադի Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 ՍA 630 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել համագյուղացի, 57-ամյա Վարուժան Սուքիասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետի տեղակալ՝ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արթուր Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր