35650 դիտում
20:39 11-12-2014
Մաքսատան բաժնի պետի տղան Opel-ի վրա փակցրել է իր անունով ու հեռախոսահամարով կեղծ համարանիշ. ՃՈ տեսուչները «մաքսազերծեցին» նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Opel Astra մակնիշի DAV 660011 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ճանապարհային ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել որ նշված ավտոմեքենայի վարորդ Դավիթ Կարենի Սարգսյանը կեղծել է համարանիշները, պատրաստել է ինքնաշեն համարանիշ և այն փակցրել Opel-ի վրա ու Վանաձոր քաղաքում մի քանի ժամ «զվռնելով՝ չափչփել փողոցները», սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝ « Գողի ու …օրը 40 օր է»: Ճանապարհային ոստիկանները նորաթուխ երիտասարդի օրինախախտման դեմն առան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Սարգսյանի հայրը՝ Կ. Սարգսյանը աշխատում է մաքսային ծառայությունում՝ որպես բաժնի պետ, իսկ նշված ավտոմեքենայի իսկական համարանիշները եղել են 34 AT 543 և այդ համարանիշները հաշվառված են Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 46 շենքի բնակիչ, 23-ամյա Սարգիս Աշոտի Սարգսյանի անվամբ:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Դ. Սարգսյանը աշխատում է Վանաձորում գործող « Լիկա» ստուդիայում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ համարների սկզբնատառերը նա դրել է իր անունով, իսկ 660011 թվերը իր բջջային հեռախոսահամարն է, իսկ համարանիշների տակ էլ գրել է «Չխփես՝ կցավա»:
Հավանաբար, ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկը եթե մեկ անգամ իջներ նրա ծոծրակին, ապա օրինախախտում նա չէր անի և եթե մաքսայինի բաժնի պետ՝ նրա հայրը, մի քանի անգամ հայրական ապտակով ցավացներ նրա բութ ուղեղը, ապա նման օյինբազություն չէր անի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1759 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)