211652_close_icon
views-count1238 դիտում article-date 12:05 13-12-2014

Լավրովն ու Քերրին հանդիպում կանցկացնեն Հռոմում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երկուշաբթի հանդիպում կանցկացնեն Հռոմում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո փոխխոսնակ Մարի Հարֆը: Նա նշել է, որ քննարկվելու է Մերձավոր Արևելքի իրավիճակը, ներառյալ՝ Իսրայելի, Հորդանան գետի ափի, Երուսաղեմի վերջին իրադարձությունները: Քննարկման առանցքային թեմա է լինելու ուկրաինական հակամարտությունը:

Նմանատիպ նյութեր