211652_close_icon
views-count1734 դիտում article-date 09:30 30-12-2014

Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների քննարկման հիմնական թեման եղել է Պաղեստինի և Իսրայելի միջև առկա հակամարտությունը և դրա կարգավորման ուղիները: Շոշափվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տիրող իրավիճակը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր