211652_close_icon
views-count1610 դիտում article-date 20:41 02-12-2015

Լավրովն ու Քերրին կհանդիպեն Բելգրադում

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում` Բելգրադում` երկկողմ բանակցությունների անցկացման համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը: Հայտնի է, որ Քերրին նախատեսում է Լավրովին նոր տվյալներ փոխանցել Պարսից ծոցի պետությունների հետ բանակցությունների մասին, ինչպես նաև նրա հետ կքննարկի Սիրիայի ընդդիմության հետ աշխատանքների հետագա քայլերը: Նշվում է նաև, որ Լավրովն ու Քերրին կքննարկեն ռուսական Су-24-ի նկատմամբ գրոհը և այդ ֆոնին ստեղծված լարվածության լիցքաթափմանն ուղղված գործողություններ:

Նմանատիպ նյութեր