ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր պետություններին խզել գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցում կոչ է արել բոլոր երկրներին չաջակցել Ռուսաստանի հետ գործնական հարաբերություններին, հաղորդում է Associated Presse-ն:
Նա կոչը հնչեցրել է Հնդկաստան ռուսական պատվիրակության այցի ֆոնին, որի ժամանակ մի շարք պայմանագրեր են ստորագրվել: Նա նաև ընդգծել է, որ չնայած ՌԴ-ի հետ համագորակցությանը, Հնդկաստան ԱՄՆ-ի նախագահի ծրագրված այցը անփոփոխ կմնա, քանի որ այդ երկիրը ԱՄՆ-ի համար կարևորագույն գործընկեր է համարվում: