Հարավային Կորեան կոչ է արել բոլոր պետություններին խզել դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ
Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեն դիմել է գերտերություններին՝ խնդրելով ավելի կոշտ միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, հաղորդում է Ronhap գործակալությունը։
Ըստ նրա՝ Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները բավարար չեն՝ այդ երկրի սանձարձակ գործողությունները զսպելու համար։
Նախարարը հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար ՄԱԿ-ի Կանոնադրության 41-րդ հոդվածը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների խզում։