211652_close_icon
views-count19048 դիտում article-date 13:00 14-12-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ «Արքայաձոր» ռեստորանի դիմաց. տուժածների մեջ են Ոստիկանության եւ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթակայան ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Արսեն Մարգարյանի վարած Kia մակնիշի 71 OD 007 համարանիշի, Երեւանի բնակիչ 55-ամյա Արբելտ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 PV 658 համարանիշի, Երեւանի բնակիչ 32-ամյա Ներսես Գասպարյանի վարած Opel մակնիշի 32 ՍՏ 189 համարանիշի, Երեւանի բնակիչ 31-ամյա Հովսեփ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 34 CR 954 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղեւոր՝ Կոտայքի մարզի բնակչուհի 22-ամյա Անի Վանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Գասպարյանը աշխատում է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Զվարթնոցի բաժնում, Ա. Մարգարյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ում, Ա. Հովհաննիսյանը` «Մուս» ՓԲԸ-ում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է Հայաստանի քննչական ծառայության աշխատակից, ով վթարից հետո հեռացել է դեպքի վայրից, իսկ անհայտ անձը կամ անձինք հանել են նրա համարանիշները: Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզում են, թե արդյոք ով է եղել խորհրդավոր «07»-ի վարորդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր