211652_close_icon
views-count5974 դիտում article-date 14:30 14-12-2014

Մոսկվայում սպանել են ՀՀ քաղաքացու

Մոսկվայի հարավում հրազենային կրակոցներով սպանել են ՀՀ քաղաքացու: Այս մասին տեղեկացնում են Մոսկվայի իրավապահ մարմինները: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր: Հայտնի է, որ Բալակլավսկի փողոցում գտնվող իր տան մոտ տղամարդուն մոտեցել է անհայտ մի անձ, կրակոցներ արձակել նրա վրա եւ անհետացել դեպքի վայրից: ՀՀ 50-ամյա քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր