Ռեփեր Տիմատին ֆիլմ է թողարկել
Մոսկվայում տեղի է ունեցել «Капсула» կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը: Գլխավոր դերակատարը ռեփեր Տիմատին է, որը եւ ներկայացրել է ֆիլմը: Տիմատին նաեւ ֆիլմի սցենարիստն է եւ սաունդթրեկի հեղինակը: Ռեժիսորը Եգոր Աբրամենկոն է:
Տիմատիի խոսքով, ֆիլմը ներկայացնում է անհատ կատարողի, տվյալ դեպքում՝ իր ստեղծարար գործընթացը:
«Капсула»-ն Yuotube-ում տեղադրվել է Տիմատիի պաշտոնական էջում: Ռեփերը մտադիր է շարունակել գործունեությունը կինոարտադրության ոլորտում: Շուտով լույս կտեսնի նաեւ նրա «Капсула» ալբոմը: