ԱՄՆ-ում ռուսական դրոշը բարձրացնելու համար ձերբակալվել է ռուս հայտնի ռեփեր Տիմատին. տեսանյութ
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է ռուս հայտնի ռեփեր Տիմատիին, գրում է Los Angeles Times-ը:
Իսկ պատճառը եղել է այն, որ ռեփերը Լոս Անջելեսի Հոլիվուդյան նշանի մոտ բարձրացրել է Ռուսաստանի դրոշը և «Калинка моя» ստեղծագործության ներքո մոնտաժված տեսագրությունը տեղադրել Instagram-ի իր էջում:
Տեսանյութի տակ երգիչը կատարել է հետևյալ գրառումը. «Տառերին հասնելուց 20 րոպե առաջ բարձրացրինք դրոշը և մեզ անմիջապես ձերբակալեցին»: