Պորոշենկոն քաղաքացիություն է շնորհել Վրաստանի ՆԳ նախկին ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարևար Եկատերինա Զգուլաձեն:
Պորոշենկոյի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է, որ նա Զգուլաձեին քաղաքացիություն շնորհելու հրամանագիր է ստորագրել, ով նաև հավակնում է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնին:
Ավելի վաղ տեղի է ունեցել Զգուլաձեի և Պորոշենկոյի հանդիպումը, որի ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ մեծ հույսեր է կապում Զգուլաձեի հետ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ում բարեփոխումներ իրականացնելու հարցում: