2926 դիտում
18:19 12-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը:
Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը:
Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
586 դիտում
15:15 24-10-2024
Կազանում Փաշինյանն ու Ալիևը երկկողմ հանդիպում են ունենում
364 դիտում
14:40 24-10-2024
Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտասահմանցի գործընկերների հետ
496 դիտում
14:28 24-10-2024
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 200 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե