211652_close_icon
views-count23761 դիտում article-date 13:55 15-12-2014

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանը՝ ՀՔԾ նախկին պետի տան խուզարկության վերաբերյալ հարցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Հայաստանի Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի տանը. «Որևէ կոնկրետ գործի առնչությամբ, ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել։ Այնուամենայնիվ, այս կամ այն անձի բնակարանում կամ բնակարան համարվող այլ շինություններում և հիմնարկներում խուզարկությունները դատավարական ընթացակարգեր են, և քննչական պարտադիր գործողություններ և կոնկրետ քրեական գործերի շրջանակներում իրականացվում են այդ գործողությունները։ Ընդամենն այսքանը։ Այսինքն, ո՛չ անձի հետ կապված, ո՛չ կոնկրետ քրեական գործի հետ կապված ես որևէ բան նպատակահարմար չեմ համարում այս պահին խոսել»: Ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հայտնել էր այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են կատարել ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի բնակարանում։ Ինչպես տեղեկացրել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկութան համար և քննչական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր