211652_close_icon
views-count1335 դիտում article-date 21:15 15-12-2014

Հայտնաբերվել են միաձուլման փուլում գտնվող աստղեր

Աստղագետները հայտնաբերել են, որ Ընձուխտի համաստեղության ամենապայծառ աստղն իրենից ներկայացնում է երկու միաձուլվող աստղերի ամբողջություն: Իսպանացի աստղագետների խոսքով` աստղը բաղկացած է երկու կապույտ աստղերից, որոնք գտնվում են միաձուլման փուլում: Այդ աստղերը Արեւից մոտ 32 անգամ մեծ են եւ Երկիր մոլորակից գտնվում են 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա: Աստղերն այնքան մոտ են իրար, որ ընդհանուր մակերեւույթ ունեն, բայց` տարբեր ջերմաստիճաններ: Մասնագետների հաշվարկով` «աստղային զույգը» ձեւավորվել է մոտ 2 միլիոն տարի առաջ:

Նմանատիպ նյութեր