211652_close_icon
views-count1567 դիտում article-date 18:57 15-12-2014

Վայոց ձորի զոհված ազատամարտիկների 76 ընտանիքներ դրամական օգնություն են ստացել

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի համար ցուցակագրվել էր 153 քաղաքացի, սակայն ընդունելության էին եկել 132-ը: 124 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Ֆինանսական օժանդակություն տրվեց նաև ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի կողմից ներկայացված զոհված ազատամարտիկների 76 ընտանիքներին (Եղեգնաձորի տարածաշրջան՝ 36, Վայքի տարածաշրջան՝ 19, Ջերմուկի տարածաշրջան ՝ 21): Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին: Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր