211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:57 24-12-2014

Թալինում զոհված ազատամարտիկների ընտանիքները դրամական օգնություն են ստացել

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Թալինի քաղաքապետարանի եւ զինկոմիսարիատի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Թալինի 46 զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ: Բելգիահայ բարերարների կողմից յուրաքանչյուր ընտանիքի հանձնվեց դրամական աջակցություն: Հնչեցին զոհվածների հիշատակին նվիրված ելույթներ, բարերարներին ուղղվեցին շնորհակալության խոսքեր: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման արարողություն, տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր