Հայաստան է ժամանելու Զորջ Քլունի՞ն. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Armtimes.com կայքի տեղեկություններով, 2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Զորջ Քլունին: Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյան համերգին:
Ըստ տեղեկություններով, Քլունին համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։