211652_close_icon
views-count1406 դիտում article-date 19:30 28-01-2015

ՄԻԵԴ-ի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում. Ամալ Քլունի. Pastinfo.am

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումները։ Մեծ Պալատում լսումների ավարտից հետո -ի «Փաստինֆո»-ի թղթակիցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին։ [b]-Տիկին Քլունի, դատարանում ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ եք մանրամասնել։ [/b] -Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Ինչպես գիտենք 1915թ․-ին սպանվեցին 1,5մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ։ Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։ [b]-Տիկին Քլունի, ինչպիսին են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։ [/b] -Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։ Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործից, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թուրքությունը վիրավորելու համար։ [b]-Տիկին Քլունի, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հնարավոր է Ջորջ Քլունին ժամանի Հայաստան և մասնակցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100-ամյակին, արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները: [/b] -Ներեցեք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին, այդ հարցով պետք է իրեն դիմեք։ Մանրամասներն՝ [url=http://pastinfo.am/hy/node/61107]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր