2991 դիտում
10:23 16-12-2014
Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս զալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը [«Չուղարկված նամակներ», էջ 116): Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին նա սպանվեց:
Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. գիտությամբ զբաղվել չհաջողվեց, իր քաղաքական թիմը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եկավ իշխանության: Համբարձում Գալստյանը դարձավ Երևանի քաղաքապետ, ապամոնտաժեց Լենինի արձանը։
Համբարձում Գալստյանի գերեզմանին գրված է. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են Ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»: 19-րդ դարի բրիտանացի գրող, Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թոմաս Քարլայլի այս խոսքերը միանգամայն ճիշտ են»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5486 դիտում
09:15 07-08-2019
2050-ին ոչ ոք Փաշինյանին չի կարողանա հաշիվ ներկայացնել, թե ինչու նրա ասածը չիրականացավ․ «Առավոտ»
3805 դիտում
21:30 19-02-2016
Ինչի մասին են երազում տարեց մարդիկ իրենց կյանքի մայրամուտին. ֆոտոշարք
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»