211652_close_icon
views-count10894 դիտում article-date 19:49 16-12-2014

Մի խումբ երիտասարդներ կրկին ապացուցեցին, որ շատ հայտնի հայ օլիգարխներ չեն կարող իրենց հետ «ոտք գցեն»

Կրկին անգամ Սոնյա Հարությունյանը, Իրինա Մանուկյանը եւ Խաչիկ Բաղդասարյանը` ընկերների եւ հարազատների օգնությամբ հավաքեցին եւ գնեցին համապատասխան իրեր, խաղալիքներ եւ որոշեցին գնալ մանկատուն: Առաջին անգամ միտքը ծագել էր 2013 թվականին, եւ այդ գաղափարը կյանքի կոչելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Արդեն 2013-ի փետրվարին այցելեցին Քանաքեռ-Զեյթունի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ ՊՈԱԿ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարողացան հավաքել հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ: Իրենց ակցիային միացան բազմաթիվ մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք մեծ եռանդով ու բավականությամբ տալիս էին այդ իրերը: Մեզ հետ զրույցում Սոնյան եւ իր ընկերները պատմեցին որ, մեծ ոգեւորությամբ ճանապարհ ընկան դեպի մանկատուն: Հանդիպեցին երեխաներին, մի փոքր հյուրասիրություն կազմակերպեցին, ապա սկսեցին բաժանել հագուստն ու խաղալիքները: Երեխաները շատ ուրախ էին, իսկ իրենք՝ տպավորված: Հուզումնալից պահեր ապրեցինք եւ մեծ ոգեւորությամբ խոստացանք նորից այցելել նրանց: Երկրորդ անգամ եւս քիչ ժամանակ ունեինք, բայց աշխատեցինք հասցնել: Նոյեմբեր ամսին կրկին գնացինք թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ: Եվ ահա եկել է խոստումը կատարելու պահը: Շատ իրեր ենք հավաքել եւ կարծում ենք, որ երեխաները շատ կուրախանան: Նաեւ մեծ ոգեւորություն է առաջացրել այն փաստը , որ շատ-շատերը որոշել են միանալ մեզ, տեսնելով մեր գրառումները, լուսանկարները՝ սոցցանցերում։ Վարսահարդարման պարագաների խանութը` Մովսեսյան եղբայրները, նվիրատվեցին փոքրիկներին վարսահարդարման շատ պարագաներ։ Այցելում ենք Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ: Կարծում ենք, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք ինչ-որ բանով օգտակար լինել, մի փոքր օգնել ու մի պահ ուրախություն պարգեւել այդ փոքրիկներին:

Նմանատիպ նյութեր