ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը ներկա կլինի Վրաստանի նախագահը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Ստրասբուրգ, որտեղ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությունը, հաղորդում է Georgia Online-ը:
«Երկրի առաջին դեմքը կմասնակցի Վրաստանի համար պատմական նշանակություն ունեցող եվրաինտեգրման արարողությանը, և պետությունը կներկայանա ամենաբարձր մակարդակով»,-նշված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: