211652_close_icon
views-count889 դիտում article-date 09:48 18-12-2014

Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության մի շարք անդամներ հրավիրվել են մասնակցելու այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրամիություն-Վրաստան Ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությանը: Ինչպես վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքի եթերում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հարցով գլխավոր զեկուցող Անդրես Մամիկինսը, Եվրախորհրդարանը պատրաստ է եղել ընդունելու Վրաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչներին: Փաստաթղթի վավերացմանը ներկա կլինի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հրավիրվածների թվում է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր