4559 դիտում
21:39 17-12-2014
Սեյրան Սարոյանի ելույթը գողական չէր. Գալուստ Սահակյան
«Ամբողջ աշխարհում էլ բնական աղետներ եւ շուկաների տատանումներ են տեղի ունենում: Բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հրաժարական տա»:
Այս մասին այսօր՝ դոլարի փոխարժեքի բարձրացման եւ գնաճի հարցով խորհրադարանում հրավիրված լսումներից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա անդրադարձավ նաեւ Սեյրան Սարոյանի ելույթին: Մասնավորապես, լրագրողները նկատեցին, որ այն՝ շատերի բնորոշմամբ, գողական ելույթ էր, ինչին ի պատասխան արձագանքեց. «Սարոյանի ելույթը գողական չէր, այլ ժողովրդական: Նա օգտագործել է իր ծննդավայրի բարբառը»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
5078 դիտում
09:36 02-10-2014
Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը պոռթկում էր. Գալուստ Սահակյան. ՀԺ
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը