1636 դիտում
07:45 18-12-2014
Այս օրերին ՀՀ քաղաքացու կյանքն է արժեզրկվում. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում տարիներ շարունակ ամենաշատը հնչած գնահատականն այն է, որ մարդիկ, քաղաքացիները կորցրել են վաղվա օրվա նկատմամբ հույսը և հավատը: Հենց դա է ամենամեծ չափով արտագաղթի ամենախորքային պատճառը: Այն, ինչ վերջին շաբաթներին կատարվում է Հայաստանում՝ կապված դրամի փոխարժեքի գահավիժման և ժամ առ ժամ արձանագրվող թանկացումների հետ, մարդկանց զրկել է ոչ միայն վաղվա, այլև անգամ այսօրվա նկատմամբ հավատից:
Քաղաքացիները լսում են խուճապի չմատնվելու մասին՝ իշխանությունների կոչերը, բայց մինչ փորձում են հետևել կոչերին, բանկերում, տարադրամի փոխանակման կետերում ու խանութներում հերթական արժեզրկումն են արձանագրում:
Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5143 դիտում
23:26 24-08-2015
Ռուսական ռուբլին արժեզրկվում է
14107 դիտում
09:36 13-12-2016
Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
748 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
997 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2302 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ