17789 դիտում
08:11 18-12-2014
ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցել: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» են իրականացրել: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից, այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են, ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»:
Դրանք ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
10:46 13-01-2021
ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
841 դիտում
17:58 17-04-2015
Հռչակագիրն աննախադեպ, համահայկական պատմական մի իրադարձություն է. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»