844 դիտում
17:58 17-04-2015
Հռչակագիրն աննախադեպ, համահայկական պատմական մի իրադարձություն է. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, որտեղ վարել է բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին: Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կրթական համակարգն անմասն չի մնացել. պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած միջոցառումները հավասարաչափ բաշխվել են հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում:
Հանրակրթության համակարգում արդեն երեք համապետական նախաձեռնությունն է իրականացվել. բաց դասեր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշակերտների կողմից 1.5 միլիոն անմոռուկների պատրաստում, որոնք հանձնվել են պետական հանձնաժողովին` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանելու համար:
«Այսօր հերթական նախաձեռնությունն է. ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած Համահայկական հռչակագրի շուրջ քննարկումներ: Հռչակագիրն աննախադեպ, համահայկական պատմական մի իրադարձություն է, որի մասին պարտավոր ենք տեղյակ պահել երեխաներին` կրթական և դաստիարակչական իմաստով: Եվրախորհրդարանի բանաձևում օգտագործված են հատվածներ և մտքեր հռչակագրից, իսկ ԵԺԿ–ի բանաձևը գրեթի 90 տոկոսով կրկնել է հռչակագրի դրույթները»,-նշել է Արմեն Աշոտյանը` համոզմունք հայտնելով, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման առավել մեծ հնարավորությունների համար նախ պետք է կառուցել ուժեղ պետություն:
Նմանատիպ նյութեր
17789 դիտում
08:11 18-12-2014
ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. ՀԺ
Այս բաժնից
706 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
685 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար