Գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի քահանաների ու երիտասարդների հետ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին, ԱՀԹ առաջնորդարանում գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի թեմի քահանաների ու երիտասարդների հետ:
Խաղը կազմակերպել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները` գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ:
Արդեն երկրորդ տարին է, որ ս. Աբգար թագավորի տոնի առթիվ կազմակերպվում է շաղմատի միաժամանակյա խաղ: Անցած տարի խաղը վարեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Այս տարի խաղն ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ մասնակցելու են նաև քահանաները, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: