Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղացել է քահանաների ու երիտասարդների հետ
Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց թեմի քահանաների, երիտասարդների և Երևանի Ավանի շախմատի դպրոցի սաների հետ: ԱՀԹ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ խաղը կազմակերպել էին թեմի երիտասարդական միությունները:
Այս տարի խաղն ուշագրավ էր նրանով, որ առաջին անգամ մասնակցում էին նաև քահանաները: Խաղին հետևում էին Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Սկզբում թեմի հոգևորականներն ու երիտասարդները խաղացին միմյանց հետ: Հաղթողների հետ միջազգային կարգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի միաժամանակյա խաղը տևեց ավելի քան 3 ժամ և ավարտվեց հիմնականում աշխարհի չեմպիոնի հաղթանակով. գրանցվեց մի այն մեկ ոչ ոքի: Գրոսմայստերի հետ հավասար խաղաց Երևանի Ավանի շախմատի դպրոցի սան Հովհաննես Պետրոսյանը:
Արդեն երկրորդ տարին է, որ ս. Աբգար թագավորի տոնի առթիվ երիտասարդները միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ կազմակերպում են շախմատի միաժամանակյա խաղ: Անցած տարի խաղը վարեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարն ավանդական է և ամեն տարի անց է կացվելու ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ, հայտնում է ԱՀԹ տեղեկատվական բաժինը: