211652_close_icon
views-count14765 դիտում article-date 10:56 19-12-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հրազդան» տոնավաճառի մոտ բախվել են Opel-ը, Mercedes-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Աթենքի ճանապարհից դեպի Բրազիլիայի հրապարակ կոչվող տարածքում՝ «Հրազդան» տոնավաճառի հարևանությամբ, բախվել են 38-ամյա Գևորգ Մադոյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AR 566 համարանիշի, 64-ամյա Խաչիկ Վարդանյանի վարած Toyota մակնիշի 033 MM 01 համարանիշի և 19-ամյա Սեդրակ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 03 ՏՕ 628 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի բժիշկներին վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել և վթարի հետ կապված առողջական որևէ խնդիր չունեն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանը և տեսուչ Արամ Լորսաբյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Ս. Ավագյանը, ով Աթենքի փողոցից բարձրանալիս մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչը չհերքեց նաև ինքը՝ վարորդը, և շրջադարձի ժամանակ չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ ստեղծել է վթարային իրավիճակ: Նախնական տվյալներով TOYOTA HARRIER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 61.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր