211652_close_icon
views-count1576 դիտում article-date 21:23 19-12-2014

«Միսս Աշխարհ» մրցույթում այլեւս բիկինիով ելույթներ չեն լինի

«Միսս Աշխարհ» մրցույթի կազմակերպիչների որոշմամբ` գեղեցկուհիներն այլեւս բիկինիով ելույթներ չեն ունենա: Այսպիսի որոշում չէր կայացվել 1951թ-ից ի վեր: Մրցույթի տնօրեններից Քրիս Ուիլմերի խոսքով` հաղթողները վերջին տարիներին մասնակցում են բարեգործությունների եւ մարդկանց ուշադրությունը սեւեռում խնդիրների վրա: «Հաղթող գեղեցկուհին ինքնին դեսպան է, որի համար գեղեցկությունը կոնկրետ նպատակ ունի` օգնել կարիքավորներին: Իսկ դրա համար բիկինի կրելը պարտադիր չէ»,-հայտարարել է Ուիլմերը: Այսուհետեւ մրցույթի մասնակիցները բիկինիի փոխարեն պարզապես ծովափնյա հանգստի գզեստներ կկրեն: Հիշեցնենք, որ «Միսս Աշխարհ 2014» էր ճանաչվել Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Ռոլեն Շտրաուսը:

Նմանատիպ նյութեր