211652_close_icon
views-count1080 դիտում article-date 20:55 19-12-2014

«Բժիշկներ առանց սահմանների» միությունը կշարունակի աշխատել Կոտայքում

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության պատվիրակությանը: Կողմերը քննարկել են գործակցության հեռանկարային ուղղություններ, ինչպես նաև մարզի առողջապահության բնագավառի գործունեության արդյունավետությանը միտված հարցեր: Արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համաձայն որոնց կազմակերպությունը կշարունակի իր աշխատանքները Կոտայքի մարզում մինչ 2015 թվականի ավարտը: Միության պատասխանատուներն ընդգծել են, որ 2005 թվականից կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի հետ` իր մասնակցությունն ունենալով տուբերկուլյոզի վերահսկողության, հիվանդության հնարավոր դրսևորումների վաղ հայտնաբերման և բուժման գործընթացների բարելավման, հիվանդների թերապևտիկ կրթության կազմակերպման և համանման այլ ասպարեզներում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր